2995 դիտում
00:04 09-11-2019
Աշխարհի առաջնություն. Հայ սամբիստների մեկնարկը հաջող չէր
Հարավկորեական Չհոնջու քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել:
Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում մրցագորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես է եկել մարտական սամբոյում:
Ամենահաջողը հանդես է եկել Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող Տիգրան Կիրակոսյանը, որը մեկնարկել է 1/8 եզրափակիչից և ադրբեջանցի ու մոնղոլ մրցակիցների հաղթելուց հետո կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Բոլաթբեկ Ռաիյմկուլովին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կիրակոսյանը պարտություն է կրել կորեացի մրցակցից և գրավել 5-րդ տեղը:
ԱԱ-ին Հայաստանի թիմը մասնակցում է 11 սամբիստով: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Էդիկ Պետրոսյանը (100 կգ):
Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:
Նմանատիպ նյութեր
1781 դիտում
20:51 25-02-2021
Կատյա Գալստյանի հաջող մեկնարկը դահուկավազքի աշխարհի առաջնությունում
2040 դիտում
16:32 19-05-2014
Հայ սամբիստների փայլուն ելույթը` Եվրոպայի առաջնությունում
8201 դիտում
22:17 15-09-2019
Իտալիա. «Ռոմայի» առաջին հաղթանակը, Մխիթարյանի առաջին գոլն ու հաջող մեկնարկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2275 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2938 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2449 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում