2840 դիտում
11:25 09-11-2019
Սկանդալ է հասունանում. Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը կասկածելի գործարքներ է արել․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 Ժամի» աղբյուրի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լուրջ մտահոգություններ ունեն: Այդ պաշտոնյաները, իրենց ապահովագրելու համար, փորձում են վարչապետի աշխատակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիա հասցնել Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի կողմից արված որոշ գործարքների մասին, որոնք համարում են կասկածելի:
Նրանք ցանկանում են վարչապետին տեղյակ պահել նախարարությունում կատարվող գործընթացների մասին, որպեսզի հետո իրենց չմեղադրեն անգործություն ցուցաբերելու ու պարտականություններին չտիրապետելու մեջ: Բանն այն է, որ աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանը, նախարարի գիտությամբ և թույլատվությամբ, նախարարության անունից մի քանի կասկածելի գործարքներ է արել, որոնք մտահոգել են ԱՆ պաշտոնյաներին, և հիմա նրանք վախենում են, որ իրավապահների հնարավոր ուսումնասիրությունների արդյունքում իրենք ևս պատասխանատվության են կանչվելու:
Եվ այդ պատճառով էլ հետագա հնարավոր ռիսկերից իրենց ապահովագրելու համար փորձում են այդ մասին տեղյակ պահել վարչապետին: Ի դեպ, մեր աղբյուրը ևս հաստատեց մամուլի տեղեկությունները, որ նախարարությունում լուրջ դժգոհություններ կան Արտյոմ Սմբատյանից: Ասում են՝ պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող այս երիտասարդը մինչ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվելը եղել է հարկային ոստիկան և հիմա փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բոլոր վարչությունների ղեկավարների նկատմամբ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
09:35 24-09-2019
ՊՆ-ում լուրջ սկանդալ է հասունանում. ՊՆ-ն չի ուզում իրանական դիզվառելիք օգտագործել. «168 ժամ»
4341 դիտում
10:39 05-10-2016
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ».
5783 դիտում
22:01 19-01-2014
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում նոր սկանդալ է հասունանում
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ