211652_close_icon
views-count4422 դիտում article-date 10:39 05-10-2016

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա դիմումը ներկայացրել է առողջապահության նախարարի պաշտոնում Լևոն Ալթունյանի նշանակումից օրեր հետո։ Երեկ արդեն Արմեն Կարապետյանը, պտտվելով նախարարության աշխատասենյակներով, հրաժեշտ է տվել աշխատակիցներին, ապա հեռացել։ «Ժողովուրդը»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ Արմեն Կարապետյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր