211652_close_icon
views-count2692 դիտում article-date 14:14 09-11-2019

Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց

Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր