Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. շտապօգնության բժիշկները արձանագրել են 45-ամյա տղամարդու մահը. դեպքի վայրում էլ հայտնաբերվել է նրա վարած քառանիվը (կվադրոցիկլը). ՖՈՌՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոտիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։