211652_close_icon
views-count2641 դիտում article-date 14:16 10-11-2019

Աֆղանստանի ՌՈՒՕ-ն ոչնչացրել է տեղի դատավորներին սպանող «Թալիբան»-ի հրամանատարներից մեկին

Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել երկրի Լոգար նահանգում տեղակայված «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների ճամբարին, ինչի ժամանակ էլ սպանվել է խմբավորման հրամանատարներից մեկը՝ Վաիսուդդինը, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Աֆղանստանի ՊՆ-ին։ Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 4 դատավորներ Պակտիա նահանգից սպանվել են Լոգար նահանգում թալիբների իրականացրած հարձակման հետևանքով։ Պաշտոնյաները մեկնում էին Քաբուլ, երբ Մոհամմդա Աղայի շրջանում նրանց ավտոմեքենան ենթարկվել է հարձակման։ Նշվում է, որ աֆղանական ուժերը ավիահարվածները հասցրել են հենց այն շրջանում, որտեղ դատավորներն էին ենթարկվել հարձակման։ Վաիսուդդինը համարվում է «Թալիբան» խմբավորման առանցքային հրամանատարներից մեկը։

Նմանատիպ նյութեր