211652_close_icon
views-count2558 դիտում article-date 15:24 14-01-2016

Իրաքյան բանակը ոչնչացրել է ԻՊ հրամանատարներից մեկին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարամանատարներից մեկին, հաղորդում է Ria Novosti-ն: Հաղորդվում է, որ սպանված պարագլուխը պատասխանատու էր մահապարտների պատրասըման համար: «ՆԳՆ հետախուզական խումբը հայտնում է Աբու-Քամալ քաղաքի աշ-Շիֆա հիվանդանոցում ահաբեկիչ Մուհամմադ Աբդ Մանաֆ ար-Ռաուի մահվան մասին, ով վնասվածք էր ստացել հունվարի 7-ին խմբի իրականացած գործողության արդյունքում: Նա նաև ղեկավարում էր Բաղդադ և Էր-Ռամադի պայթուցիկներով ավտոմեքենաներ ուղարկելու գործով»,-նշված է նախարարության պաշտոնական կայքում: Մուհամմադ Աբդ Մանաֆ ար-Ռաուն միջազգային հետախուզամն մեջ էր գտնվում:

Նմանատիպ նյութեր