Հովհաննես Խաչատրյան. Անհանդուրժողականությունը հասավ Արցախ, ի շնորհիվ Փաշինյանի
Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում այսօր Փաշինյանի գրպանային հաճախորդների շարքը համալրեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց,որ «ովքեր կասկածի տակ են դնում Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են», սա վերաբերվեց Հայաստանյան ընդդիմությանը, կամ հասարակ այն քաղաքացիներին, որոնք ունեն սեփական տեսակետ և ինչ-ինչ հարցերում դեմ են Փաշինյանի քաղաքականությանը:
Սա կրկին այն նույն սև ու սպիտակի մասնատման շարունակությունն է: Արայիկը ստանձնեց «խոնարհ ծառա» պատասխանատվությունը, թողնելով իր արժանապատվությունը երկրորդ պլանում,և լինելով Փաշինյանի համար մեկ հաճախորդը Արցախում:
Իսկ այս ամենի միակ ուրախացողն դա լինելու է Փաշինյանի մտերիմ կիրթ ընկեր ալիևը: Քանի, որ արդեն անհարդուժողականությունը հասավ Արցախ, ի շնորհիվ Փաշինյանի»: