1073 դիտում
09:12 13-11-2019
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5163011.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը:
Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:
Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք:
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:
Նմանատիպ նյութեր
2677 դիտում
14:12 05-06-2017
Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել․ Լևոն Մնացականյան
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»