4748 դիտում
09:24 13-11-2019
Լավրովը Քոչարյանին ասաց՝ նստիր տեղդ. Լևոն Շիրինյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռևերանս է՝ ուղղված Հայաստանին: Այս կարծիքին է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Մյուս և հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ երեկ Լավրովը հղեց՝ հետևյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երևանը»:
Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ այնուամենայնիվ հայտնվեցին:
«Ինձ թվում է Քոչարյանին նկատի ուներ: Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել և այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է: Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու: Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձևով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը: Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում և նրանք որոշել են «հանձնել» նրան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»