1015 դիտում
12:19 13-11-2019
Հայաստանցի օգտատերերի մեկ երրորդից ավելին 2019-ի առաջին 9 ամիսներին բախվել է կիբեռսպառնալիքների. «Կասպերսկի»
Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։ Այս մասին վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Կիբեռսպառնալիքներն արդիական են ոչ միայն տնային օգտատերերի պարագայում։ Հայստանում գործող ընկերությունների աշխատակիցների շրջանում 2019-ի հունվար-սեպտեմբերին համացանցից վնասաբեր ԾԱ-ի գրոհների բախվածների բաժինը կազմել է 10%։ Տեղային սպառնալիքների պարագայում համանման ցուցանիշն ավելի մեծ է՝ 32%։
Ակտիվ աճ են դրսևորել ծածկագրող և շորթող ծրագրերը։ Այսպես, եթե անցյալ տարվա կեսերին (երկրորդ եռամսյակ) ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնաբերել է նման վնասաբեր ծրագրերի 7,5 հազար նմուշ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով դրանց թիվը կազմել է ավելի քան 16 հազար։ Հայաստանում անցած երեք եռամսյակներում ծածկագրող ծրագրերի գրոհների բախվել է մոտ յուրաքանչյուր 115-րդ օգտատերը։
Չարագործների շրջանում գրոհների ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է՝ կեղծ վեբ-էջերի ստեղծումը կամ նույնպիսի նամակների տարածումը, որոնք արտաքնապես առավելագույնս նման են օրինական ռեսուրսների և հայտնի ընկերությունների և ծառայությունների հաղորդագրությունների։ Նման կերպ կիբեռհանցագործները փորձում են բթացնել օգտատիրոջ զգոնությունը, առաջացնել նրա հետաքրքրությունն ստացված նամակի կամ բացված էջի նկատմամբ և արդյունքում ստիպել, որ նա ներբեռնի քողարկված վնասաբեր ծրագիրը կամ տրամադրի գաղտնի տեղեկատվություն։ «Կասպերսկի» ընկերության լուծումները 2019-ի երեք եռամսյակների ընթացքում Հայաստանում արգելափակել են ֆիշինգային էջեր անցման 187 փորձ։
«Չարագործներն օգտագործում են գրոհների տարբեր վեկտորներ և ակտիվորեն կատարելագործում իրենց գործիքները։ Ահա թե ինչու է ժամանակակից օգտատերերին անհրաժեշտ միշտ զգոն լինել։ Սակայն միայն հակավիրուսը վաղուց արդեն բավական չէ, իսկապես հուսալի պաշտպանական լուծումը պետք է լինի համալիր և ներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հետ մղել, այդ թվում՝ և՛ ֆիշինգային գրոհները, և՛ շորթող ծրագրերի գրոհները»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Կիբեռսպառնալիքներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հետևել մի քանի հիմնական կանոնների.
· չանցնել նամակների, մեսենջերների կամ SMS-ների կասկածելի հղումներով;
· կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի և հավելվածների թարմացումները;
· հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական աղբյուրներից;
· բոլոր օգտահաշիվների համար կիրառել բարդ և տարբեր գաղտնաբառեր;
· կանոնավոր կերպով կատարել կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակում;
· հավելվածներին չտրամադրել հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց անհրաժեշտ չեն;
· տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։
Իսկ կազմակերպություններին, այդ թվում՝ միջին և փոքր գործարարության հատվածի, «Կասպերսկի» ընկերությունը խորհուրդ է տալիս.
· աշխատակիցների համար անցկացնել կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման դասընթացներ, որոնց ընթացքում կարելի է զարգացնել թվային միջավայրում անվտանգ վարքի գործնական հմտություններ;
· կատարել ֆայլերի (նիշք) պահուստային կրկնօրինակում և ծածկագրում՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար;
· կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը՝ չփակված խոցելիությունների առկայությունից խուսափելու համար;
· ընտրել հարմար կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով համապատասխան պաշտպանական լուծում։
[b] «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
955 դիտում
16:36 06-05-2020
Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը. «Կասպերսկի»
4723 դիտում
23:42 07-10-2020
Թաքնված կրիպտոմայներների գրոհները հայաստանցի օգտատերերի վրա կտրուկ նվազել են. «Կասպերսկի»
1239 դիտում
14:22 21-03-2019
Հայաստանում նշանակալի աճել է տեղային կիբեռսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր