1474 դիտում
15:56 13-11-2019
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն ներկայացրել է առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն մեծ ուշադրություն է դարձնում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը: Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին: Մասնավոր կապիտալով աշխատող Վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-֊ն առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջակվող ծավալին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր:
Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում:
Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ: Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված՝ մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար: Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարայն տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8678 դիտում
19:40 27-10-2017
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին
1443 դիտում
12:30 24-05-2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն ներկայանում է նաև Բրիտանական շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2087 դիտում
16:52 26-03-2020
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը գործարկում է առցանց կրթության իր հարթակը. ԿԳՄՍ կոչը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»