1928 դիտում
11:56 14-11-2019
Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է
Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության ներկա փուլում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն Արա Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Պաշտպանի կողմից այդ բողոքով, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնք լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր