3020 դիտում
14:03 14-11-2019
Կառավարությունը հաստատեց 45,5 մլն եվրոյի վարկը, որն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվելիք «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով:
Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ նշելով, որ վարկն ուղղվելու է բյուջետեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարման ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվող «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրումը համարվեց նպատակահարմար:
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
14:54 03-10-2019
Կառավարությունը Գերմանիայից 20 մլն եվրոյի վարկ և մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա
3040 դիտում
11:13 15-07-2016
Ինչպե՞ս են ծախսել մեկ միլիոն եվրոյի վարկը և խթանել արտագաղթը. «Ժողովուրդ»
15446 դիտում
15:25 02-08-2017
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց. Նեյմարը հեռանում է 222 մլն եվրոյի դիմաց
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»