3622 դիտում
09:13 15-11-2019
Երբ կբարձրանա գազի գինը՝ դեկտեմբերի՞ն, թե՞ ապրիլին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։
Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:
Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։
Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։
Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։
Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչև գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն և իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։
Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
15:40 03-05-2019
2019թ.-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, 2018թ-ի ապրիլին՝ 4324․ ՊԵԿ նախագահի տեղակալ
7052 դիտում
08:23 11-12-2015
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ. «ՀԺ»
11745 դիտում
09:27 20-12-2018
Ի՞նչ նամակ է ստացել Ավինյանը ՌԴ փոխվարչապետից. գազի գինը կբարձրանա՞․ «168 ժամ»
Այս բաժնից
1162 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»