211652_close_icon
views-count7091 դիտում article-date 08:23 11-12-2015

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ. «ՀԺ»

Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը ու հավելում. «Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ: «Հայտնի է, որ Ռուսաստանի՝ Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում՝ Ռուսաստանից ներմուծվող գազի գինը կձգտի գազի եվրոպական գներին»,-արձանագրված է ռազմավարական այս ծրագրում: Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ: Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի: Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հենց 2018-ին, եւ չափազանց մեծ է հավանականությունը, որ կիրականանա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»:

Նմանատիպ նյութեր