1611 դիտում
20:40 15-11-2019
ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրենին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին։
Ողջունելովհյուրին, նախարարը հատկանշական է համարել հայ-վրացական գործընկերային հարաբերություններն ու ներդրումային հիմնադրամի գործունեության առանձնակի մասնակցությունը Վրաստանի տնտեսության զարգացման գործում։ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներդրումների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը լավ հնարավորությունների հարթակ կարող է դառնալ՝ հաշվի առելով ներդրումների ներգրավման գերակայությունը ՀՀ տնտեսության համար ևս։
Դավիթ Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններըկարևոր ձեռքբերում են նաև Վրաստանի համար՝ հաշվի առնելով այն տնտեսական և գործընկերային կապերը, որոնք առկա են երկու երկրների միջև։ Նա իր խոսքում նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը փոքր երկրներ են, որոնց միջև շատ կարևոր է սիներգիայի առկայությունն ու փոխադարձ կապերի ամրապնդումը։ Մենք այստեղ ենքհասկանալու համար այն առաջնահերթություններն ու հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել և ստեղծել հետագա արդյունավետ համագործակցության ամուր հիմքեր»։
Վրաստանի ներդրումային հիմնադրամիգործադիր տնօրենը ներկայացրել է իր ղեկավարածկառույցի գործունեության շրջանակները, նպատակն ու գործառույթները՝ նշելով, որ վերջինս ուսումնասիրում է ներդրոմային հնարավորություններն այն ոլորտներում, որոնք էապես նպաստում են Վրաստանի տնտեսության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները՝ հաշվի առնելով Վրաստանի և Չինաստանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը։ Դավիթ Սագանելիձեիխոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի արդյունքվետ համագործակցությունն այս ուղղությամբ կարող է հայկական մի շարք արտադրանքների համար լավ հնարավորություն ստեղծել՝ դուրս գալուդեպի չինական շուկա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանով լոգիստիկ այլընտրանքային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացմանը և տնտեսականհամագործակցության մի շարք այլ հարցերի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
21:12 14-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
1204 դիտում
18:02 20-05-2024
Ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
3152 դիտում
19:48 12-03-2018
Նախագահը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
859 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
736 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
634 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին