3189 դիտում
09:25 16-11-2019
Սարկիսովն ազատվել է աշխատանքից. Ուկրաինայի ոստիկանությունը նրան է որոնում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը դեռևս ապրիլին տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է աշխատանքից:
Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:
Մյուս կողմից՝ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան»:
Սակայն ԱԳ նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, հերքել էր այս տեղեկությունը:
Իսկ վերոնշյալ գրության մասով նշել էին, թե «Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը գրավոր հարցում չի արել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի գտնվելու վայրի մասին։
Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն առանց հանդիպման նշանակման Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելության ժամանակ հայտնել է, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին, ինչին ի պատասխան փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը տեղեկացրել է, որ այդ պահին Ն. Սարկիսովը տեղում չէ, և չի կարող հայտնել, թե երբ վերջինս կվերադառնա»:
Եվ ահա, օրերս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրվել է Սարկիսովի՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը, ուր որպես պաշտոնը դադարեցնելու ամսաթիվ նշված է 2019 թվականի հոկտեմբերի 10-ը:
Թե որքանով է այս պաշտոնանկությունը կապված վերը նշված պատճառների հետ, դեռևս հայտնի չէ: ՀՀ ԱԳ նախարարությունից երեկ «Փաստի» հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Սարկիսովն այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23423 դիտում
22:41 07-08-2021
Պարզվել է, ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը. ոստիկանությունը որոնում է նրան
5653 դիտում
17:19 28-02-2019
Նաիրի Պետրոսյանն ազատվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի աշխատանքից, նրան կփոխարինի Մերի Հարությունյանը
2813 դիտում
10:10 31-07-2018
Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»