211652_close_icon
views-count2245 դիտում article-date 10:49 16-11-2019

Անվտանգությանը սպառնացող իրավիճակ է. Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը: Ինչո՞վ է պայմանավորված այս հապճեպությունը, և ՍԴ-ից կլինե՞ն ցանկացողներ վաղաժամ թոշակառու դառնալ: Իշխող թիմից Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես հույս ունեմ` հետևողներ կլինեն … Մենք ունենք ճգնաժամ, ստանդարտ իրավիճակ չէ, անվտանգությանը սպառնացող իրավիճակ է»։ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` այսինքն` Ձեր ասած ճգնաժամը ստեղծած դատավորներին դուք ապահովված ուղարկում եք թոշակի, Ս. Գրիգորյանն արձագանքել է. «Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք։ Ստանդարտ իրավիճակ չէ, և լուծումներն էլ պետք է ոչ ստանդարտ լինեն»։ Պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Վենետիկի հանձնաժողովում քննադատել են վաղաժամ թոշակի ուղարկելու ինստիտուտը, որը պարտադրված է եղել, բայց կամավորության սկզբունքի դեպքում, ըստ Գրիգորյանի, հանձնաժողովը չունի որևէ ստանդարտ, որը հիմք կտա դեմ արտահայտվելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր