31641 դիտում
12:17 17-11-2019
Հերթական խոշոր եղջերավոր անասունների գողությունը՝ Կոտայքի մարզում. այս անգամ տարել են 54-ամյա քաղաքացու 12 անասունները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, 16-ին, խոշոր եղջերավոր անասունների հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 54-ամյա Մրազ Ավդալյանը ոստիկանության Նաիրիի բաժին է ահազանգել և հայտնել, որ նոյեմբերի 15-ի ժամը 19։00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում Եղվարդ վարչական շրջանի արևելյան հատվածում գտնվող իրեն պատկանող անասնագոմից անհայտ անձը կամ անձինք դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել իրեն պատկանող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Հայկ Թումանյանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործութունը բացահայտելու, անասունները հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից