211652_close_icon
views-count78815 դիտում article-date 15:11 17-11-2019

Մայրերն ասում էին. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք. այս ծննդատան բժիշկների շնորհիվ մեր ընտանիքներում լսվում է առողջ մանկան ճիչը». ծննդատանը նշվեց Անհաս ծնված երեխաների միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը նոյեմբերի 17-ը արդեն մի քանի տարի է, հայտարարել է անհաս ծնված երեխաների միջազգային օր։ ՄԱԿ-ի փորձագետների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամեն 10-րդ երեխան ծնվում է անհաս։ Այսօր՝ նոյեմբերի 17-ին, այդ միջազգային օրվա առթիվ Երևանի Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում էին հավաքվել նշված կենտրոնում տարբեր տարիներին անհաս ծնված երեխաները՝ ծնողների հետ։ Նշված ինստիտուտում կազմակերպվել էր միջոցառում, և բժշկական անձնակազմն անակնկալ էր պատրաստել երեխաներին ու նրանց ծնողներին։ Կենտրոնում միջոցառումը վերածվել էր երգ ու պարի, ու ծնողները երբեմն իրենց երեխաների հետ հիշում էին, թե ինչպիսի անհույս վիճակ են ունեցել, երբ երեխաներն անհաս են ծնվել, սակայն հետո՝ շնորհիվ նշված ինստիտուտի բժիշկների, երեխաների առողջական վիճակը բարելավվել է ու այժմ նրանք առողջ կյանք են վայելում։ Ծնողներն այսօր նաև իրենց երախտիքի խոսքն էին ուղղում բժիշկներին՝ ասելով. «Ձեր շնորհիվ մեր ընտանիքներում լսվել է մանկան ճիչ ու ձեր աչալուրջ աշխատանքի շնորհիվ մեր երեխաները, որ անհաս են ծնվել, հիմա արդեն առողջական ոչ մի խնդիրներ չունեն։ Թող նման երեխաներ երբևէ չծնվեն, իսկ եթե ծնվեն էլ, ապա վստահ ենք, որ այս կետրոնում բուժանձնակազմի հմուտ աշխատանքի արդյունքում երեխաները՝ կազդուրված, իրենց մայրիկների հետ կգնան տուն»։ Հիվանդանոցը նաև պատրաստել էր երեխաների ու նրանց ծնողների համար մի շարք անակնկալներ, փոքրիկ նվերներ, որը ծնողները մեծ սիրով ընդունեցին իրենց երեխաներին երկրորդ կյանք պարգևած բժիշկներից։ Ծնողները ասում էին նաև, որ շնորհիվ բժիշկների՝ ի լուր աշխարհի հնչեցնում են մեծն Սևակի խոսքերը. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք, ու ուզում ենք՝ այդ մաքրությունը միշտ մնա, պահպանվի, այլ ոչ թե որոշ մարդիկ փորձեն շահարկել ու անհարկի, առանց հիմնավորումների, վարկաբեկեն բազմաթիվ բժիշկների վեհ աշխատանքը, իսկ նմանատիպ բժիշկներ այս կենտրոնում մենք շատ ենք տեսել ու կրկնում ենք՝ նրանց շնորհիվ է, որ մեր ընտանիքներում մանկան ճիչ է լսվում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր ներկա էին նաև նշված ինստիտուտում ծնված մի քանի եռյակներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր