2395 դիտում
12:25 18-11-2019
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը և հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին:
Առավոտից խորհրդարան են փորձել մտնել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավորներ Ռևազ Արվելաձեն եւ Մերաբ Կվարայան, ինչպես նաեւ անկախ խորհրդարանական Գիա Ժորժոլիանին, սակայն բողոքողները նրանց թույլ չեն տվել դա անել:
Հանրահավաքի մասնակիցները խորհրդարան են թողնում միայն աշխատակազմի ներկայացուցիչներին եւ շարքային ծառայողներին: Նրանք հրաժարվում են ներս թողնել ոչ միայն պատգամավորներին, այլև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140763/]Հիշեցնենք,[/url] որ նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում էր РИА Новости-ն: Աղբյուրը տեղեկացնում էր, որ ցուցարարները պահանջել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում:
Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, շենքի կողքին վրաններ ամրացրել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել էին դրսում և մտադիր էին թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարան:
Նմանատիպ նյութեր
2138 դիտում
14:02 28-08-2014
Կիևում հանրահավաքի մասնակիցները պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
18346 դիտում
21:32 06-12-2015
Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին ԿԸՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1291 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
661 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
646 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները