90447 դիտում
15:58 18-11-2019
Ոստիկանության 52-ամյա ծառայողը, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղում գտնվող ջրամբարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության ավագ, 52-ամյա Հովհաննես Մնոյանը նկատել է և, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու այնտեղից դուրս բերել այդ քաղաքացուն:
Փաստի առթիվ ոստիկանության Գյումրու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Թե ինչն է եղել պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել էր այդ կերպ վերջ տալ իր կյանքին՝ դա պարզ կլինի հետաքննության ընթացքում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16732 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ