1588 դիտում
20:18 18-11-2019
ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին մինչև 2025 թվականակը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի մշակմանը, միության շրջանակներում թվայնացման օրակարգին, ինչպես նաև տեխկանոնակարգերի և մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից առկա խորընդոտների վերացմանն առնչվող խնդիրները:
Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել տասնյակ նախագծերի շուրջ, այդ թվում անդրադարձել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանն ուղղված միջոցառումների ծրագրին:
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
19:51 29-03-2019
Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
775 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
1384 դիտում
16:33 28-05-2019
Ղազախստանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
925 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը