2768 դիտում
21:24 19-11-2019
Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գալիք տարի Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի:
Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսանողներին ուղղված իր ելույթում հիմնական շեշտը դրել է համահայկականության գաղափարի վրա: «Մեր հավաքական կամքի, ուժի, գիտելիքի ներդաշնակեցումը իրապես կապահովի այն արդյունքը, որը տիպական կդառնա ապագայի տեսլականի համար: Եթե մեր ազգային օրակարգի առաջնահերթ մարտահրավերներից է օտար ափերում հայկական ինքնության պահպանումն ու ուծացման վտանգի դեմ պայքարը, լուծումը, կարծում եմ, մեկն է՝ հզորացնել հայկական գործոնը, որը պետք է խարսխված լինի մեր ամուր և զարգացած պետականության վրա: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանող Էդգար Դեհբաշյանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս է պետք դրանց իրագործման մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնել: Առաջարկեցի թեորիաների փոխարեն գործանականում մեր փոքրիկ քայլն անել ու գալիք տարի Արցախում ուսանողական մեծ ճամբար կազմակերպել, որին կմասնակցեն 100 սփյուռքահայ, ինչպես նաև Երևանի, մարզերի և Արցախի բուհերում սովորող ևս 300 ուսանողներ: Առաջարկս ոգևորությամբ ընդունվեց մասնակիցների կողմից, իսկ սփյուռքահայ ուսանողների հավաքագրման հարցում Էդգարը խոստացավ իր կարևոր ներդրումն ունենալ»,- նշել է Ա. Հարությունյանը:
Նա կարևորել է նաև սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում բազմիցս անհատական օրինակներ ունեցել են, բայց այն կազմակերպված աշխատանքի չի վերածվել:
Նմանատիպ նյութեր
10678 դիտում
12:55 18-07-2017
Նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբար
1406 դիտում
16:22 28-07-2014
ԵՊՀ ճամբար-բանակումը Արցախում է
4535 դիտում
16:48 14-04-2018
Արցախում գրքերի տոն կկազմակերպվի
Այս բաժնից
1285 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
658 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
643 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները