8055 դիտում
23:03 19-11-2019
Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։
Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել էին հենց դեպքի վայրում։
Երևանի բնակիչներ 20 ու 26-ամյա երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն այրված հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ՝ ծալովի դանակ, որոնք առգրավվեցին՝ հետագա գործողությունների համար։
«Թել Սելլ» ընկերության անվտանգության պատասխանատուից հաղորդում է ընդունվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13694 դիտում
23:20 16-03-2019
Նոր Նորքի 6-րդ զանգվածում կատարված վճարային տերմինալի գողությունը բացահայտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7296 դիտում
23:20 27-09-2021
Աշտարակի ոստիկանները բացահայտել են Ուջան գյուղում կատարված վճարային տերմինալի գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16748 դիտում
20:21 13-05-2024
Գողություն՝ Երևանում․ «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են մոտ 3 մլն դրամ գումար
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
778 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին