1861 դիտում
15:08 21-11-2019
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նկարչի հուշերը» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Նկարչի հուշերը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը ներկայացնում է Խարբերդում ծնված, Վանում ապրած, այնուհետև Երևան գաղթած նկարիչ Էդուարդ Սարգսյանի հուշերը իր մանկության ու պատանեկության, ինչպես նաև 1920-30-ական թթ. նշանավոր նկարիչների ու քանդակագործների մասին:
Հեղինակն իր հուշերում պատմում է նաև նորաստեղծ հանրապետության մշակութային կյանքի, նկարիչների ու քանդակագործների ստեղծագործական որոնումների, ինչպես նաև գեղարվեստի դասավանդման, գրքերի ձևավորման արվեստի կայացման մասին։
Միջոցառմանը կներկայացվի նկարչի կենսագրական տվյալները, լուսանկարները, նրա կտավների պատկերները, ինչպես նաև գրքում տեղ գտած տվյալները, որոնք հատկապես հետաքրքիր են արվեստաբանների, պատմաբանների և ազգագրագետների համար. սույն հրատարակությունը նախատեսված է 20-րդ դարի առաջին կեսի պատմությամբ, ազգագրությամբ և արվեստով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։
Հայ նկարիչ Էդուարդ Սարգսյանը ծնվել է 1908 թվականին:
Ստեղծել է բազմաթիվ արժեքավոր գործեր՝ նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկական գործեր։
Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը։
[b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված