211652_close_icon

Երբ հանդիպում են բանաստեղծն ու ընթերցողը. «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գեղեցիկ Մարգարյանի «Ժամանակի երկու կողմերում» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2922 դիտում article-date 00:00 10-07-2021
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական,բանասեր Գեղեցիկ Մարգարյանը:Ծնվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապս գյուղում:Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում,ավարտել նույն բուհի ասպիրանտուրան Ընդհանուր լեզվաբանություն մասնագիտությամբ:

Ներկայումս դասավանդում է Երևանի պետական հումանիտար քոլեջում՝ հանդիսանալով Հայերենագիտության և մանկավարժության ամբիոնի վարիչը:

Մի քանի խոսքով նրա գրքերի մասին: 2019թ.-ին հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին՝ «Քամիներից…» ժողովածուն, 2020 թվականին լույս է տեսել սիրված մտավորականի «Թույլ տուր …»  գիրքն, որը նա նվիրել է իր ուսուցիչ, լեզվափիլիսոփա Էդվարդ Աթայանին: Ինչ վերաբերվում է «Ժամանակի երկու կողմերում» գրքին, ապա նշենք,որ սա հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը ներառում է 3 խորագիր՝ «Աչքերս են քեզ գրում...», «Նվիրումներ», «Սրտիս միջով անցավ...»:

Եվ ահա սույն թվականի հուլիսի 9-ին հայ մշակութասեր ու ընթերցասեր սիրված օջախներից մեկում՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գեղեցիկ Մարգարյանի «Ժամանակի երկու կողմերում» գրքի շնորհանդեսը:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, գրականագետներ, արվեստագետներ հասարակական գործիչներ ընթացասեր հասարակություն՝ծանոթանալու սիրված մտավորականի հերթական հրատարակության հետ:

Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի համակարգող Ժասմինա Մխիթարյանը: Ներկայացնելով հյուրին նա շնորհավորեց գրքի հրատարակության առիթով նշեց,որ սիրված մշակութային միությունը մշտապես պատրաստ է ներկայացնել նրա նոր հրատարակություններն՝ընթերցողներին ծանոթացնելով մեր նորագույն գրականության հետ: Միջոցառումը վարում, ինչպես նաև հանդիսատեսին անմոռանալի ու հիշարժան երեկո պարգևեց Գեղեցիկ Մարգարյանը:

Միջոցառման սկզբուն նախ բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին 44 օրյա պատերազմի նահատակների հիշատակը: Այնուհետև Գեղեցիկ Մարգարյանը ներկայացրեց օրվա բանախոսներին՝այնուհետև մի քանի խոսքով ներկայացրեց երեկույթի ծրագիրը:Շնորհանդեսի ընթացքում գրքի մասին ու բանաստեղծուհուն իրենց սրտի խոսքերն ուղղեցին սիրված մտավորական,ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը,Դար հիմնադրամի հրատարակչության տնօրեն Վարդան Բաղդասարյանը, Երևանի Պետական Համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ,բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ Թադևոս Տոնոյանը,գրականագետ,դոկտոր պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը, գործընկերներից Ռոբերտ Սանթրոսյանը, Մարտիկ Իսկուդարյանը:

Իր ելույթի ընթացքում նա ընթերցեց սիրված մտավորականներից բանասիրական գիտությունների թեկնածու,լեզվաբան Անդրանիկ Այվազյանի խոսքը: Գեղեցիկ երաժշտական կատարումներով ելույթ ունեցավ Արգիշտի Մկրտչյանը՝կիթառ, Տաթև Հակոբյանը՝ քանոն,ինչպես նաև գեղեցիկ երգերի կատարումով հանդես եկավ Ռիմման:

Ասմունքով հանդես եկավ Տաթև Ավագյանն՝ընթերցելով «Ժամանակի երկու կողմերում» գրքից բանաստեղծություններ:Պարային համարներով հանդես եկան Սյուզի Ղազարյանն ու Ալինա Հովսեփյանը:Միջոցառման ընթացքում ցուցադրվեց մի տեսանյութ,որտեղ  ասմունքող Ջիվան Սարգսյանն ասմունքեց Գեղեցիկ Մարգարյանի բանաստեղծություններից,բոլորին մոտ արթնացնելով հայրենասիրության ու համախմվելու զգացմունք:

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Գեղեցիկ Մարգարյանն,ով շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից,գրքի հրատարակման աջակիցներից ու ներկաներից հույս հայտնեց,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր աշխատություններով:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր