13655 դիտում
16:32 21-11-2019
Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների օրինագծին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հարցը ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է»,- ասաց Սարգսյանը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:
Նմանատիպ նյութեր
1797 դիտում
14:42 26-09-2019
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին
3868 դիտում
15:06 26-07-2017
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին
1684 դիտում
18:04 08-11-2019
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին
Այս բաժնից
871 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
934 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»