Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին:
Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Այգու արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական փորձով աջակցել այգուն:
Տիգրան Վիրաբյանը նշել է, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ»: