2534 դիտում
16:16 22-11-2019
Աշխարհի Գավաթ. Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են
Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան:
Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ):
Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղով (14,666), իսկ Վահագն Դավթյանը՝ 8-րդ (14,500):
Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև ազատ վարժության որակավորման փուլում, որտեղ 13,100 միավորով գրավել է 29-րդ տեղը: Նոյեմբերի 22-ին նա հանդես կգա նաև հենացատկի ու պտտաձողի վարժություններում:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:
Նմանատիպ նյութեր
6536 դիտում
12:26 04-10-2017
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության եզրափակչում են
1972 դիտում
20:52 25-02-2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
1249 դիտում
23:04 15-02-2024
Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի առաջնությունում Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ
Այս բաժնից
2992 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3445 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2782 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին