211652_close_icon
views-count2326 դիտում article-date 23:50 22-11-2019

Ռեստորանից և խանութից կատարված գողությունները բացահայտվեցին

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, ոստիկանություն է զանգել մի ՍՊԸ տնօրեն և հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել ու Վարդանանց փողոցi ռեստորանի դրամարկղից գողացել են փող, իսկ բարի ցուցատախտակից՝ ոգելիչ խմիչքներ: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 19-ին, նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, ոստիկանություն էր զանգել հագուստի խանութի մի վաճառողուհի և հայտնել, որ գիշերը Հանրապետության փողոցi իրենց խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել ու դրամարկղից գողացել են 18 հազար դրամ: Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ այս գողությունն էլ կատարել է գավառցի երիտասարդը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր