Պոչետինոն հրաժեշտ է տվել «Տոտենհեմի» խաղացողներին
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբից հեռանալիս ուղերձ է թողել թիմի խաղացողներին:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Մենք չենք կարող ասել «ցտեսություն»... Դուք միշտ մնալու ենք մեր սրտերում», գրել է Պոչետինոն տակտիկական գրատախտակի վրա:
47-ամյա արգենտինացին պաշտոնանկ է արվել նոյեմբերի 19-ին և նույն օրն էլ լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյոն: