2987 դիտում
09:13 23-11-2019
Սոցիալական ցնցումներ չեն լինի. մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են եկամտահարկը: Ըստ տնտեսագետի` գնաճը կոմպենսացնող գործոն է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը:
Իսկ գյուղատնտեսության շարունակվող անկումն, ըստ նրա, կարգավորվող է. անհրաժեշտ է, օրինակ, բարձրացնել վերամշակող ընկերությունների դերը: Անդրադառնալով բեռնափոխադրողների՝ Վերին Լարսում ունեցած հայտնի խնդիրներին` տնտեսագետը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Վերին Լարսի հետ կապված խնդիրն էլ կլուծվի, որովհետև հիմա Տարածքային կառավարման նախարարությունը, որը պատասխանատու է ենթակառուցվածքների համար, մտադիր է մեկ կամ երկու լաստանավ գնել, գուցե և Ռուսաստանից»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
10:37 30-08-2022
Տնտեսական ցնցումներ հեղափոխությունից հետո. Փաշինյանը խաբել է. մաս 79. «Ժողովուրդ»