211652_close_icon
views-count3611 դիտում article-date 14:12 23-11-2019

7 օր առաջնագծում. ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1300 կրակոց

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր