211652_close_icon
views-count1542 դիտում article-date 17:45 23-11-2019

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին

Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը ՀՀ արտգործնախարարությունը ոչ հերքել էր, ոչ՝ հաստատել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս առթիվ նշել է. «Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»:

Նմանատիպ նյութեր