Հյուս. Օսեթիայում 06-ը մխրճվել է ԿԱՄԱԶ-ի մեջ. զոհվել է 5 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հյուսիսային Օսեթիայում՝ Մոզդոկ քաղաքի մոտ, տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ ՎԱԶ-2106-ի և ԿԱՄԱԶ բեռնատարի մասնակցությամբ: Վթարի արդյունքում 06-ի վարորդն ու 4 ուղևորները տեղում մահացել են:
Նախնական տվյալներով, 06-ի վարորդը վազանց կատարելու նպատակով դուրս է եկել հանդիպակած գոտի, որտեղ ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ-ի հետ:
Բոլոր զոհվածները երիտասարդ տղաներ էին, նրանցից երկուսը՝ անչափահասներ: