Մոսկվայի կենտրոնում բահերով և լինգերով զինված մի քանի տասնյակ ներգաղթյալներ ծեծկռտուք են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Մոսկվայի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում՝ Եֆրեմով փողոցում, բահերով և «լոմերով» զինված մի քանի տասնյակ հավաքարարներ ծեծկռտուք են սարքել, ինչի հետևանքով կան տուժածներ:
Ինչպես հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից՝ բերման է ենթարկվել ավելի քան 10 մասնակից:
Նախնական տվյալներով՝ ոչ ոք մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել: