1588 դիտում
17:46 25-11-2019
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի կազմակերպած միջազգային համաժողովին
Նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում՝ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայում, տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 4-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Համաժողովի հիմնական նպատակներն են եղել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչների ու քրեական պատիժների կատարման հարցերով զբաղվող գիտական միությունների համար երկխոսության միջազգային հարթակի ձևավորումը, ինչպես նաև համաշխարհային փորձի հիման վրա դատապարտյալների հետ աշխատանքի հեռանկարային նոր մեթոդների մշակումն ու կենսագործումը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել գործնական հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի և Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի միջև, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության արդյունավետության բարձրացման և կադրերի վերապատրաստման հարցում ռուս գործընկերների կուտակած առաջավոր փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ: Քննարկվել են նաև անվտանգության և պահպանության ոլորտներում՝ տարիների ընթացքում ձեռք բերված աշխատանքային լավագույն միջոցների փոխանակմանը վերաբերող հարցեր:
Քրեակատարողական ծառայության պետն առանձնազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետ Ալեքսանդր Կրիմովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների քրեակատարողական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
Համաժողովի ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է հոբելյանական մեդալով:
Նշենք, որ համաժողովը նվիրված էր նաև Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85 և Ռուսաստանի քրեակատարողական համակարգի 140-ամյակներին:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
8261 դիտում
18:37 20-02-2020
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին