3289 դիտում
09:13 26-11-2019
Վիկտոր Սողոմոնյանի եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։
Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման ժամկետը։
Միքայել Սողոմոնյանը 1999 թվականից աշխատում էր ՀԾԿՀ-ում, 2011 թվականից հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարն էր: 2017 թվականին Սերժ Սարգսյանի որոշմամբ Միքայել Սողոմոնյանը նշանակվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
981 դիտում
13:17 16-11-2020
Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
2273 դիտում
14:08 22-12-2016
Սեյրան Օհանյանի գործողությունները չեն ուղղորդվում Ռոբերտ Քոչարյանի կողմից. Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը
7549 դիտում
09:44 02-03-2019
«Առաջին դեմքից»՝ Վիկտոր Սողոմոնյանի հետ. aravot.am
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են