211652_close_icon

Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

views-count1673 դիտում article-date 23:01 26-11-2019
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նմանատիպ նյութեր