10079 դիտում
10:01 28-11-2019
Կողմերը շարունակում են պատրաստվել պատերազմի. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջև նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, և այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Երևան-Բաքու-Ստեփանակերտ լրագրողական փոխայցերի նշանակությանը: Խրամչիխինի համոզմամբ՝ այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանում:
«Չեմ կարծում, որ այդ առումով սա որևէ բան է փոխելու, քանի որ, վստահ եմ, կողմերը բանակցային ճանապարհով չեն լուծելու այս հակամարտությունը: Չգիտեմ, թե ինչու է նախկինում դադարեցվել ժողովրդական դիվանագիտությունը, սակայն ժողովուրդները քաղաքացիական հասարակությունների ակտիվ ներկայացուցիչների միջոցով շփման և այցերի փորձ ունեցել են, սակայն դա կարծես թե կոնկրետ արդյունքների չէր հանգեցրել:
Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ:
Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2347 դիտում
10:38 25-10-2018
ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
5966 դիտում
10:37 18-05-2019
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ոչինչ չի փոխի, ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
3090 դիտում
09:38 21-05-2019
Չկա որևէ անկեղծ, բարեխիղճ կողմ, որը կարող է աջակցել Փաշինյանին. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»