40092 դիտում
12:15 28-11-2019
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota ու Niva-ն. Toyota-ն հայտնվել է դաշտում, Niva-ի ուղևորն ու գազաբալոնը ավտոմեքենայից շպրտվել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 36 NO 575 համարանիշի և Toyota մակնիշի 35 XP 358 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Մարտունու, 2-ը՝ Գավառի բժշկական կենտրոններ:
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Niva-ի միջից էլ ուղևորը շպրտվել է, իսկ գազաբալոնը պոկվել և նույնպես մի քանի մետր շպրտվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+