1638 դիտում
13:55 28-11-2019
Կառավարությունը հաստատեց պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-23թթ․ ռազմավարությունը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։
Ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»,- ասաց Ջանջուղազյանը։
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդար բաշխումն ապահովելն է:
Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են՝ ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը և բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը` ձևավորելով մակրոտնտեսական կայունության ապահովման երաշխիքներ։
Բացի այդ՝ ապահովել հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը՝ մակրոհիմնարարների և հարկաբյուջետային կանոնների հիման վրա ծրագրված քաղաքականությանը համապատասխան՝ հաշվի առնելով, որ շեղումները կարող են առաջացնել ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ ընդհանուր մակրոտնտեսական ռիսկեր և վտանգել մակրոտնտեսական կայունությունը, նվազեցնել պետական կառավարման նկատմամբ վստահելիությունը, ինչպես նաև ունենալ բացասական ազդեցություն ՀՀ վարկանիշի և օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներից են նաև նվազագույնի հասցնել ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումները՝ սահմանելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել բյուջեի կատարման գործընթացում պլանավորվածից շեղումների առաջացման պատճառները և քայլեր ձեռնարկել՝ հետագայում դրանց կանխարգելման համար, երաշխավորել, որ միջոցները կապակցված են հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են գերակայություններին և քաղաքականության թիրախներին։
ՊՖԿՀ բարեփոխումների արդիական և կարևոր խնդիրներից է նաև հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը, թվայնացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից գործիքների կիրառումն ապահովելը։ Միասնական տվյալների բազայի հիման վրա կառուցված Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգը (ԿՖԿՏՀ) կապահովի պետական ֆինանսական կառավարման համակարգի միասնականությունը և ամբողջականությունը։
Նմանատիպ նյութեր
862 դիտում
15:43 09-02-2023
Կառավարությունը հաստատեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությունը
1055 դիտում
15:40 13-05-2022
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների 2022-24 թվականների ռազմավարությունը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»