2655 դիտում
22:14 28-11-2019
Հայկ Սարգսյանը առաջարկում է վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։
Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:
Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների և միեւնույնն է, վերոհիշյալ կամ որեւէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով եւ իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին եւ ֆինանսական միջոցները: «Հաշվի առնելով այս հանգամանքը կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
511 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
700 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
631 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր