Իրաքը ներողություն է խնդրել Իրանից
Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ ալ-Հաքիմը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ հեռախոսային զրույցի ժամանակ ներողություն է խնդրել Իրաքի Նաջաֆ քաղաքում ցուցարարների կողմից Իրանի հյուպատոսական շենքի վրա իրականացված հարձակման համար։
Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ դեպքի առնչությամբ Թեհրանը նոտա էր հղել Բաղդադին։
Դեպքը տեղի է ունեցել Իրաքի հարավում։ Ցուցարարներն այդ երկրի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ զայրույթից հրդեհել են Իրանի դինավագիտական շենքը։ Քաղաքում այժմ պարեկային ժամ է հաստատված։