«Արսենալը» կարող է գլխավորել Կարլո Անչելոտին
Լոնդոնի «Արսենալը» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին պաշտոնանկ անելուց հետո քննարկում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին հրավիրելու հնարավորությունը:
«Զինագործներին» ժամանակավորապես կղեկավարի Ֆրեդրիկ Յունգբերգը, որը Էմերիի օգնականն էր, սակայն ակումբն արդեն սկսել է մարզիչ փնտրել՝ երկարաժամկետ կտրվածքով:
Բացի Անչելոտիից, «Արսենալի» մարզչի թեկնածուների թվում են նաև Նունու Սանտուն՝ «Վուլվերհեմփթոնի» մարզիչը և «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան:
Անչելոտիի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Իտալացին ԱՊԼ-ում աշխատանքի փորձ ունի, նախկինում նա մարզել է «Չելսին»: