211652_close_icon
views-count119004 դիտում article-date 19:35 01-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ տակնուվրա արված բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ, զենքի պատյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետ օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 3-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, ով՝ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել, ով տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Ոստիկանությունը պարզում է նաև, արդյոք նշված բնակարանից հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե՝ ոչ:. Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ էլ ասում էին, որ նշված բնակարանը վարձով է տրված և այնտեղից միշտ վիճաբանության ու հայհոյանքի ձայներ են լսվել: Ֆոտոլրագրողի հարցին, այդ դեպքում ինչի համար չեն ահազանգել ոստիկանություն, նրանք միայն պատասխանում էին. «Եսիմ, չգիտենք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր