10068 դիտում
19:52 01-12-2019
Շնորհակալ եմ ծնողներիս. երգչուհի Արփինե Բաբախանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգչուհի, դերասանուհի Արփինե Բաբախանյանը նոր երգով է ներկայացել: Արփինեն վերջերս է ամուսնացել: Երգչուհին հարսանիքի ժամանակ ավանդական հարսի պարի փոխարեն հարսի երգ է երգել,ու կարծում է, որ այն ավանդույթ է դառնալու մյուս հարսիկների համար:
Օրվա ընթացքում երկրորդ երգի պրեմիերան սպասեցնել չի տվել: Երգը կոչվում է «Շնորհակալ եմ», որը նա նվիրել է իր ծնողներին:
«Ես շատ երջանիկ եմ: Ունեմ կողքիս այնպիսի ամուսին, ով միշտ հասկանում ու աջակցում է ինձ, թեև որևէ կապ չունի երգարվեստի հետ: Ես երջանիկ եմ, որ ունեմ այնպիսի ծնողներ, ինչպիսիք իմն են: Երբեք ինձ միայնակ չեմ զգացել որևէ հարցում:Կարևոր է, երբ հարկ եղած դեպքում գլուխդ հենելու տեղ ունես:Շնորհակալ եմ ծնողներիս,որ այսօր կամ ու երջանիկ եմ: Երգովս փորձել եմ հայտնել շնորհակալությունս, թեև ինչ էլ երգեմ ՝ քիչ կլինի». ասաց Արփինե Բաբախանյանը:
Արփինեն միշտ երազել է կատարել Արթուր Գրիգորյանի հեղինակած երգերից,որը հատուկ իր համար գրված կլինի:
«Շնորհակալ եմ», երգի հեղինակակը Արթուր Գրիգորյանն է, խոսքերը Գրիգոր Կյոկչյանինն են, գործիքավորել է Արմեն Սարգսյանը՝ Բրդեն:
Ինչպես տեսնում եք՝ երգչուհու երազանքն իրականություն է դարձել, բայց Արփինեն չի դադարում երազել, ու այս անգամ նրա երազանքն է՝ իրականություն դարձնել ուրիշի երազանքը:
««Քո երազանքը իմ երազանքն է» ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ ուրիշների երազանքները:
Այս ծրագրով հնարավորություն պիտի ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների». ասաց նա:
Ի դեպ՝ Արփինեն տուրիզմի մասնագետ է,կառավարման հոգեբան և այս ոլորտներում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունեցել, սակայն երգից նա ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել և այլժմ համատեղել է իր սիրելի մասնագիտությունները:
Շնորհավորում ենք երգչուհուն ամուսնության և երգերի պրեմիերաների առթիվ և մաղթում ստեղծագործական վերելք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
22:53 07-03-2019
Արմեն Բաբախանյան. «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նորովի վերածնում է շատ հետաքրքիր գործեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5015 դիտում
18:31 17-02-2019
Երգի պրեմիերա. Հովհաննես Բաբախանյան. Համով սրտիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան