6663 դիտում
10:01 05-12-2019
Ոստիկանության ՊՊԳՎ-ն դատի է տվել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջով:
Իսկ, ահա, գումարի չափը կազմում է 2 միլիոն 700 հազար դրամ: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն, ըստ էության, հիվանդանոցի անվտանգությունն է պահպանել, սակայն հիվանդանոցը ծառայության դիմաց վարչությանը չի վճարել, ինչն էլ վիճարկվում է դատարանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը